Ուրախ ենք ողջունել Ձեզ Երիտասարդական խորհրդարանի ինտերնետային էջում: Հուսով ենք, որ այս էջում Դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն, որը, կարծում ենք, Ձեզ համար կլինի օգտակար ու հետաքրքիր: Ակնկալում ենք նաև Ձեր ակտիվ համագործակցությունը Երիտասարդական խորհրդարանի ձեռնարկումներին:
2007թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական հանդիպումը Շիրակի մարզի երիտասարդների հետ: