Հետադարձ կապ   Լուսանկարներ   Քննարկումներ 
Այսօր 26 / 09 / 2017
Русский   |   English
Գլխավոր էջ
Մեր մասին
Կանոնակարգ
Պատգամավորներ
Հանձնաժողովներ
Նիստեր
Ծրագրեր
Իրադարձություններ
Հղումներ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Երիտասարդական խորհրդարանի

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

Ընդհանուր դրույթներ
Գլուխ 1. Երիտասարդական խորհրդարանի պատգամավորը
Գլուխ 2. Երիտասարդական խորհրդարանի նախագահը
Գլուխ 3. Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովները
Գլուխ 4. Երիտասարդական խորհրդարանի նիստերը
Գլուխ 5. Երիտասարդական խորհրդարանում քննարկվող հարցերի ներկայացման կարգը
Գլուխ 6. Երիտասարդական խորհրդարանի նիստում հարցերի քննարկման կարգը
Գլուխ 7. Եզրափակիչ դրույթներ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Երիտասարդական խորհրդարանը եւ նրա լիազորությունները

1.Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության վերաբերյալ օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) եզրակացություն տալու, երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերի քննարկմանը երիտասարդների ակտիվ մասնակցությունն ապահովելու նպատակով Հանձնաժողովին կից ստեղծվում է Երիտասարդական խորհրդարանը։
2. Երիտասարդական խորհրդարանի կազմը, թվաքանակը և ձևավորման կարգը որոշում է հանձնաժողովը։
Երիտասարդական խորհրդարանը կազմված է Ազգային Ժողովում ներկայացված կուսակցությունների, ինչպես նաև Ազգային Ժողովում չներկայացված կուսակցությունների, ստեղծագործական միությունների, ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների երկուական երիտասարդ ներկայացուցիչներից։ Չի բացառվում նաև անհատ երիտասարդների մասնակցությունը, ովքեր կարևորում են հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքական մշակույթի զարգացումը, երիտասարդության քաղաքական գործունեության նախապատրաստվելու, նրանց քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացների վրա ազդելու անհրաժեշտությունը։
3. Սույն կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակում Երիտասարդական խորհրդարանն ընդունում է որոշումներ։

Հոդված 2. Երիտասարդականխորհրդարանիգործունեությունը

1. Երիտասարդական խորհրդարանը գործում է սույն կանոնակարգին համապատասխան՝ նիստերի միջոցով։
2. Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման եւ կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա։
3. Երիտասարդական խորհրդարանի մարմիններն են Երիտասարդական խորհրդարանի նախագահողը, պատգամավորները եւ հանձնաժողովները։

Հոդված 3. Երիտասարդականխորհրդարանիաշխատանքայինլեզուն

Երիտասարդական խորհրդարանի աշխատանքային լեզուն հայերենն է։

Հոդված 4. Երիտասարդականխորհրդարանինիստերիանցկացմանվայրը

Երիտասարդական խորհրդարանի նիստերը գումարվում են Երեւան քաղաքում, Ազգային Ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19։ Այլ վայրում նիստ կարող է գումարվել Հանձնաժողովի կամ Երիտասարդական խորհրդարանի որոշմամբ։


       ԳԼՈՒԽ 1.

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորը

Հոդված 5. Պատգամավորիիրավունքները

1. Պատգամավորն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով՝
ա) Երիտասարդական խորհրդարանի քննարկմանը ներկայացնել ԵԽ-ի որոշումների նախագծեր, առաջարկություններ.
բ) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ Երիտասարդական խորհրդարանի եւ նրա հանձնաժողովների նիստերում.
գ) ներկա գտնվել Հանձնաժողովի դռնբաց նիստերին.
դ) ընդգրկվել Երիտասարդական խորհրդարանի մեկ հանձնաժողովի կազմում.
ե) ծանոթանալ Երիտասարդական խորհրդարանին կամ հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի.
զ) հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին.
թ) hանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ։

2. Պատգամավորը կարող է ունենալ Կանոնակարգով նախատեսված այլ իրավունքներ։

Հոդված 6. Պատգամավորիպարտականությունները

1. Պատգամավորը պարտավոր է Կանոնակարգով սահմանված կարգով՝
ա) մասնակցել Երիտասարդական խորհրդարանի նիստերին.
բ) պահպանել Երիտասարդական խորհրդարանի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.
գ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին.
դ) մասնակցել Երիտասարդական խորհրդարանի այն հանձնաժողովի նիստերին, որի կազմում նա ընդգրկված է։

2. Պատգամավորը կարող է ունենալ Կանոնակարգով նախատեսված այլ պարտականություններ։

Հոդված 7. Պատգամավորիլիազորություններիդադարումը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե ՝
ա) առնվազն երեք նիստից նրա բացակայելը, որն համարվել է անհարգելի.
բ) նա տվել է հրաժարական՝ սույն Կանոնակարգի 8-րդ հոդվածով սահմանված կարգով.
գ) նա մահացել է.
դ) պատգամավորին ետ է կանչել նրան ներկայացրած կազմակերպությունը։

Հոդված 8. Պատգամավորիհրաժարականտալուկարգը

1. Պատգամավորը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Երիտասարդական խորհրդարանի նախագահողին, որն այն հրապարակում է Երիտասարդական խորհրդարանի առաջիկա նիստում։
2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝
ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Երիտասարդական խորհրդարանի նախագահողն առաջիկա նիստում Երիտասարդական խորհրդարանին տեղեկացնում է այդ մասին.
բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Երիտասարդական խորհրդարանի նախագահողը։

       ԳԼՈՒԽ 2.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 9. Երիտասարդական խորհրդարանի նախագահողը

1.Երիտասարդական խորհրդարանի նիստերը վարում է նախագահողը, որն ընտրվում է պատգամավորներից հաջորդաբար ՝ ըստ տարիքի։ Յուրաքանչյուր պատգամավոր վարում է հերթական մեկ նիստ և պահպանում է իր լիազորությունները մինչև հաջորդ հերթական նիստի սկիզբը։
2. Յուրաքանչյուր հերթական նիստի ավարտին հայտարարվում է մյուս նիստի նախագահողի անուն, ազգանունը։

Հոդված 10. Երիտասարդական խորհրդարանի նախագահողի իրավասությունները

1. Երիտասարդական խորհրդարանի նախագահողը կանոնակարգով սահմանված կարգով՝
ա) վարում է Երիտասարդական խորհրդարանի նիստը և Երիտասարդական խորհրդարանի աշխատանքային խորհրդակցությունները.
բ) ստորագրում է Երիտասարդական խորհրդարանի որոշումները.
գ) ներկայացնում է Երիտասարդական խորհրդարանը իր ղեկավարած ժամանակահատվածում.
դ) հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո՝ Երիտասարդական խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում հերթական նիստի օրակարգի նախագիծը.
ե) նախնական քննարկման եւ եզրակացություն տալու համար հանձնաժողովներ է ուղարկում օրենքների եւ Երիտասարդական խորհրդարանի որոշումների նախագծերը, նշանակում է գլխադասային հանձնաժողով.
զ) Երիտասարդական խորհրդարանի եւ իր գործունեության մասին հաղորդումներով հանդես է գալիս Հանձնաժողովի նիստում։

       ԳԼՈՒԽ 3.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 11. Մշտական հանձնաժողովները եւ նրանց գործունեությունը

1. Հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների, Երիտասարդական խորհրդարանի որոշումների նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Երիտասարդական խորհրդարանին եզրակացություններ տալու նպատակով։
2. Հանձնաժողովները կազմավորվում են նորընտիր Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստում եւ գործում են մինչեւ Երիտասարդական խորհրդարանի լիազորությունների ավարտը։
3. Հանձնաժողովի կազմում պատգամավորը ընդգրկվում է կամավոր՝ իր դիմումի համաձայն։
4. Հանձնաժողովների կազմը հաստատում է Երիտասարդական խորհրդարանի նախագահողը։
5. Մշտական հանձնաժողովները եւ նրանց գործունեության ոլորտներն են՝
ա) արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր.
բ) գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, մշակույթ, կրոն, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչական գործ, տեղեկատվություն, երիտասարդություն, սպորտ.
գ) պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողով՝ պաշտպանություն, անվտանգություն եւ ներքին գործեր, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական ծառայություն, ոստիկանություն.
դ) սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողով՝ սոցիալական ապահովություն, առողջապահություն, բնության պահպանություն, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, բնակարանային շինարարություն.
ե) պետական-իրավական հարցերի հանձնաժողով՝ մարդու եւ քաղաքացու իրավունքներ եւ ազատություններ, ընտրական համակարգ, սահմանադրական փոփոխություններ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, պետական ծառայություն, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, փաստաբանական եւ նոտարական ծառայություն, քաղաքացիական, քրեական, վարչական եւ այլ օրենսդրություն, Երիտասարդական խորհրդարանի կանոնակարգ.
զ) ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողով՝ բյուջե, վարկեր, հարկեր, տուրքեր, վճարներ, դրամ եւ դրամաշրջանառություն, ներդրումներ, բանկային համակարգ եւ ֆինանսավարկային կազմակերպություններ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, կապ եւ հեռահաղորդակցություն, առեւտուր եւ ծառայություններ, տարածքային զարգացում, տնտեսության պետական կարգավորում, մասնավորեցում, շուկայական ենթակառուցվածքներ, ձեռնարկատիրական գործունեություն, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական եւ տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր։

Հոդված 12. Ժամանակավոր հանձնաժողովը և նրա գործունեությունը

1.Առանձին նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ Երիտասարդական խորհրդարանին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար։
2. Երիտասարդական խորհրդարանը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը և կարգը։

Հոդված 13. Հաշվիչ հանձնաժողովը եւ նրա գործունեությունը

1. Երիտասարդական խորհրդարանի որոշմամբ նորընտիր Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստում կազմավորվում է հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ հաշվիչ հանձնաժողով) և գործում է մինչեւ Երիտասարդական խորհրդարանի լիազորությունների ավարտը։
2. Քվեարկության դրված հարցի հեղինակները համապատասխան քվեարկության ընթացքում չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին։
3. Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից վեց ամիսը մեկ ընտրում է հանձնաժողովի նախագահ։
4. Հաշվիչ հանձնաժողովը՝
ա) օգնում է նախագահողին հաշվելու Երիտասարդական Խորհրդարանի յուրաքանչյուր քվերակություն.
բ) մինչև նիստը սկսելը հաշվառում է ԵԽ-ի պատգամավորներին և տվյալները ներկայացնում նախագահողին, որն էլ հայտարարում է արդյունքները։
5. Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ։

Հոդված 14. Մշտական հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

1. Մշտական հանձնաժողովի նախագահ պաշտոնավարում է, որպես կանոն, հանձնաժողովի պատգամավորների կազմից տարիքով ավագը։
2. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը փոփոխվում է 6 ամիսը մեկ անգամ։
3. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե՝
ա) սույն Կանոնակարգի 7-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.
բ) նա տվել է հրաժարական։

4. Հանձնաժողովի նախագահը ՝
ա) նախապատրաստում եւ վարում է հանձնաժողովի նիստերը.
բ) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.
գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.
դ) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.
ե) ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին։

5. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալը։
Հոդված 15. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը
1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ՝ ըստ նպատակահարմարության։
2. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում։
3. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երիտասարդական խորհրդարանի նստավայրում։ Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին Հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Երիտասարդական խորհրդարանի նախագահողին։

Հոդված 16. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը

1.Հանձնաժողովի նիստերը դռնբաց են։
2. Հանձնաժողովի նիստում նախագծերի կամ դրանց վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցելու տվյալ փաստաթղթերի հեղինակները։
3. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այլ շահագրգիռ մարմինները եւ պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ։

Հոդված 17. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման եւ որոշումների ընդունման կարգը

1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն Կանոնակարգի 14-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը։
2. Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով։ Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում։
3. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ։
4. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց։
5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա (գրանցված) հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։
6. Նիստի արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը։

Հոդված 18. Գլխադասային հանձնաժողովը

1. Գլխադասային հանձնաժողովն Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների կազմից, Երիտասարդական խորհրդարանի նախագահողի նշանակած հանձնաժողովն է։
2. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչն Երիտասարդական խորհրդարանում հարցի քննարկման ընթացքում հանդես է գալիս զեկուցմամբ՝ ներկայացնելով դրա վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը։

Հոդված 19. Հանձնաժողովների համատեղ նիստերը

Հանձնաժողովները կարող են անցկացնել համատեղ նիստեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին-առանձին։

 

       ԳԼՈՒԽ 4.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 20. Առաջին նիստի գումարումը

1. Նորընտիր Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ Հանձնաժողովի որոշմամբ։
2. Առաջին նիստի բացման առթիվ ողջույնի ելույթ կարող են ունենալ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, այլ հրավիրված անձիք։
3. Ողջույնից հետո նիստը վարողը ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, ներկայացրած կազմակերպությունը, որից հետո, սահմանված կարգով, կատարվում է պատգամավորների գրանցում։
4. Նիստը վարողը հայտարարում է առաջին նիստի օրակարգը, որում ընդգրկվում են հաշվիչ հանձնաժողովի ընտրության և մշտական հանձնաժողովների կազմավորման մասին հարցերը, ինչպես նաև նախատեսված այլ հարցեր։

Հոդված 21. Հերթական նիստի գումարման կարգը

Հերթական նիստերը տեղի են ունենում Հանձնաժողովի որոշմամբ, որպես կանոն ամիսն առնվազն մեկ անգամ։ Նիստերը անցկացվում են նախօրոք հայտարարված ժամին։ Յուրաքանչյուր մեկուկես ժամ տևողությամբ նիստից հետո հայտարարվում է ընդմիջում։

Հոդված 22. Հերթական նիստի օրակարգի նախագիծը

1.Հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում են սահմանված կարգով ԱԺ շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կամ նախագծերի փաթեթները, որոնք վերաբերում են երիտասարդության հիմնախնդիրներին, Երիտասարդական խորհրդարանի որոշումների նախագծերը։
2. Հերթական առաջին նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ։
3. Հերթական նիստի օրակարգի նախագիծը նախապես քննարկվում է, որպես կանոն, հրավիրվող Երիտասարդական խորհրդարանի աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում են Երիտասարդական խորհրդարանի նախագահողը, հանձնաժողովների նախագահները և նրանց տեղակալները։
4. Հաշվի առնելով աշխատանքային խորհրդակցությունում ներկայացված առաջարկությունները՝ Երիտասարդական խորհրդարանի նախագահողը հաստատում է հերթական նիստի օրակարգի նախագիծը և դա ներկայացնում է Երիտասարդական խորհրդարանի քննարկմանը։

Հոդված 23. Արտահերթ նիստի գումարման կարգը

1.Արտահերթ նիստ գումարում է Երիտասարդական խորհրդարանի նախագահողը՝ Երիտասարդական խորհրդարանի պատգամավորների մեկ երրորդի կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ։
2. Արտահերթ նիստ գումարելու մասին նախաձեռնությունը պետք է ներառի արտահերթ նիստի օրակարգը, անցկացման ժամկետը եւ օրակարգային հարցերի նախագծերը։
3. Արտահերթ նիստ գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Հանձնաժողովից ստացված ձեւաթուղթը սահմանված կարգով ստորագրելու եւ Երիտասարադական խորհրդարանի նախագահողին ներկայացնելու միջոցով։ Ձեւաթղթում նշվում է արտահերթ նիստի նախատեսվող օրակարգը եւ անցկացման ժամկետը, ինչպես նաեւ կցվում են օրակարգային հարցերի նախագծերը։ Ձեւաթուղթը Երիտասարդական խորհրդարանի նախագահողին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ։ Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Երիտասարադական խորհրդարանի նախագահողին, ապա նա գումարում է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում։ Ձեւաթուղթը սահմանված ժամկետում Երիտասարդական խորհրդարանի նախագահողին չներկայացվելու դեպքում համարվում է մարված։

Հոդված 24. Երիտասարդական խորհրդարանի նիստում պատգամավորների գրանցումը

1. Նիստն սկսվում է պատգամավորների գրանցումով՝ նիստը վարողի հայտարարությամբ։ Չգրանցված պատգամավորը գրանցվում է իր խնդրանքով։
2. Պատգամավորը գրանցվում է անձամբ։
3. Պատգամավորների գրանցումը կատարում է հաշվիչ հանձնաժողովը։
4. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է (սահմանված կարգով գրանցվել է) պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է)։
5. Եթե նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 1 ժամ։ Նշված ժամկետում քվորումի՝
ա) ապահովման դեպքում նիստը վարողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.
բ) չապահովման դեպքում տվյալ օրվա նիստերը համարվում են չկայացած։

Հոդված 25. Երիտասարդական խորհրդարանի նիստի վարման կարգը

1. Նիստը վարողը՝
ա) բացում, ընդհատում եւ փակում է նիստը.
բ) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.
գ) ձայն է տալիս եւ ավելացնում ելույթի ժամանակը.
դ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.
ե) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.
ը) կարգազանց պատգամավորներին հեռացնում է նիստերի դահլիճից.
թ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ։

2. Կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում եւ կատարում են սահմանված կարգը խախտող այլ գործողություններ։
3. Եթե նիստում անկարգություն է առաջանում, եւ նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը։
4. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված։

       ԳԼՈՒԽ 5.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 26. Երիտասարդական խորհրդարանի որոշման և հայտարարության նախագծերի ներկայացման իրավունքը

1.Երիտասարդական խորհրդարանի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի Երիտասարդական խորհրդարանի պատգամավորը։
2. Որոշման նախագիծն Երիտասարդական խորհրդարանում քննարկվում է մեկ ընթերցմամբ։

Հոդված 27. Երիտասարդական խորհրդարանի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները

Իր գործունեության կազմակերպման հարցերով Երիտասարդական խորհրդարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումները՝
ա) հերթական նիստի օրակարգը հաստատելու եւ դրանում փոփոխություններ կատարելու մասին.
բ) արտահերթ նիստի ընթացակարգերը հաստատելու մասին.
գ ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.
դ) Երիտասարդական խորհրդարանի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.
ե) հարցի քննարկումը մեկ ժամով ընդմիջելու մասին։

Հոդված 28. Երիտասարդական խորհրդարանի որոշման նախագծերի ներկայացման եւ շրջանառության մեջ դնելու կարգը

1. Երիտասարդական խորհրդարանի որոշման նախագծի գրավոր տեքստը պաշտոնապես ներկայացվում է Երիտասարդական խորհրդարանի նախագահողին կամ նիստը վարողին։
2. Եթե այլ բան չի նախատեսվում, ապա Երիտասարդական խորհրդարանի նախագահողը ներկայացված նախագիծը դնում է շրջանառության մեջ՝ այն ուղարկելով մշտական հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասային, որը ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նիստի օրակարգում ընդգրկվող նախագծի վերաբերյալ՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Երիտասարդական խորհրդարանի նախագահողին։
3. Պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Երիտասարդական խորհրդարանի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է առաջիկա նիստի օրակարգում եւ քննարկվում արտահերթ։
4. Հերթական նիստի օրակարգում Երիտասարդական խորհրդարանի որոշման նախագծի ընդգրկումը կարող է հետաձգվել գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Երիտասարդական խորհրդարանի որոշմամբ։

 

       ԳԼՈՒԽ 6.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 29. Հարցի քննարկման ընթացակարգը

1. Մինչեւ օրակարգի հաստատվելը Երիտասարդական խորհրդարանում այլ հարցեր չեն քննարկվում։
2. Նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է Երիտասարդական խորհրդարանի նախագահողը, իսկ արտահերթ նիստինը՝ դրա նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը։
3. Եթե այլ բան չի նախատեսվում, ապա Երիտասարդական խորհրդարանում որոշումների նախագծերի կամ նախատեսված այլ հարցերի քննարկումը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ՝
ա) զեկուցողի ելույթը.
բ) հարցեր զեկուցողին.
գ) մտքերի փոխանակություն.
դ) զեկուցողի եզրափակիչ ելույթը.
ե) առաջարկությունների հավաքում.
զ) քվեարկություն։

4. Որպես զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը և (կամ) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը։
5. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր։
6. Պատգամավորն իրավունք ունի սահմանված կարգով ոչ ավելի, քան երկու անգամ հանդես գալ վարման կարգի վերաբերյալ ելույթով։ Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը մեկ անգամ մեկ րոպեի ընթացքում կարող է ճշգրտել սխալ ընկալված իր արտահայտությունը։
7. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են՝
ա) զեկուցման համար՝ մինչեւ 20 րոպե, որը կարող է ավելացվել երեք րոպեով.
բ) հարցերի համար՝ մինչեւ երեքական րոպե.
գ) ելույթների համար՝ մինչեւ 7-ական րոպե, որը կարող է ավելացվել երեք րոպեով.
դ) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար՝ մեկական րոպե։

8. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանձնաժողովի նախագահողը։
9. Հեղինակի (զեկուցողի) եզրափակիչ ելույթում արված առաջարկությամբ՝ Երիտասարդական խորհրդարանի որոշմամբ կարող է հայտարարվել մինչեւ մեկ ժամ ընդմիջում։

Հոդված 30. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները

1. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով պատգամավորը հանդես է գալիս վարողի հայտարարությամբ՝ քվեարկությունից առաջ եւ հետո՝ մինչեւ հերթական հարցի զեկուցումը։
2. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում պատգամավորը կարող է՝
ա) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.
բ) կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.
գ) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը։
3. Սույն հոդվածի 2-րդ կետում թվարկված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաեւ իր ելույթում։

Հոդված 31. Հարցեր տալու կարգը

1. Պատգամավորները հարցեր տալու համար հերթագրվում են։ Հերթագրումն իրականացնում է նիստը վարողը։
2. Հարցերը տրվում են խոսափողից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը։
3. Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարց տալու իրավունքից։
4. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում։
5. Պատգամավորը յուրաքանչյուր զեկուցողի հարցեր է տալիս մեկ անգամ։

Հոդված 32. Մտքերի փոխանակության կարգը

1. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ՝
ա) պատգամավորների ելույթներ.
բ) Հանձնաժողովի ներկայացուցիչների ելույթներ։

2. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանձնաժողովի Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամները, որոնց ելույթների տեւողությունը չի սահմանափակվում։
3. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը վարողի առաջարկությամբ՝ Երիտասարդական խորհրդարանի որոշմամբ։
4. Պատգամավորները ելույթ ունենալու համար հերթագրվում են։ Հերթագրումն իրականացնում է նիստը վարողը։
5. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ամբիոնից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը։ Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է ելույթի իրավունքից։

Հոդված 33. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը

1. Հեղինակի (զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Երիտասարդական խորհրդարանը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ։
2. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաեւ կրճատվել ելույթի կամ հարց տալու համար նախատեսված ժամանակը։
3. Հեղինակը (զեկուցողը) նշված կարգը ներկայացնում է իր զեկուցման ընթացքում, եւ Երիտասարդական խորհրդարանն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման։

Հոդված 34. Երիտասարդական խորհրդարանի որոշման ընդունումը

1. Երիտասարդական խորհրդարանի որոշումները ընդունվում են նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին՝ բաց քվեարկությամբ։
2. Երիտասարդական խորհրդարանի քվեարկությանը կարող են դրվել միայն քննարկումից առնվազն մեկ ժամ առաջ պատգամավորներին բաժանված եւ սահմանված կարգով քննարկված նախագծերի տեքստերը։
3. Երիտասարդական խորհրդարանի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ։

Հոդված 35. Բաց քվեարկության անցկացման կարգը

1.Նիստը վարողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ կրկնում քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձեւակերպումները։
2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ։ Ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը։
3. Քվեարկությունն սկսվում է ազդանշանից հետո։ Մինչեւ քվեարկության ավարտը նիստը վարողին դիմելն արգելվում է։
4. Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց։
5. Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները։
6. Պատգամավորի քվեարկությունը՝ կողմ, դեմ, ձեռնպահ, քվեարկության ավարտից հետո չի կարող վիճարկվել եւ փոփոխվել։

       ԳԼՈՒԽ 7.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 36. Օրենքի ուժի մեջ մտնելը

1 . Սույն Կանոնակարգն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

  Copyright © "Youth Parliament" 2008 Design By 2Minutes | Project BizNet.am   
Анекдоты, Прикольные Фотки, Смешные Поговорки, БЛОГ, Интересно