Հետադարձ կապ   Լուսանկարներ   Քննարկումներ 
Այսօր 21 / 11 / 2024
Русский   |   English
Գլխավոր էջ
Մեր մասին
Կանոնակարգ
Պատգամավորներ
Հանձնաժողովներ
Նիստեր
Ծրագրեր
Իրադարձություններ
Հղումներ

Հանձնաժողովները ստեղծվում են օրենքների, Երիտասարդական խորհրդարանի որոշումների նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Երիտասարդական խորհրդարանին եզրակացություններ տալու նպատակով:


Մշտական հանձնաժողովները եւ նրանց գործունեության ոլորտներն են`

  • արտաքին հարաբերությունների հանձնաժողով` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր. 
  • գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողով` գիտություն, կրթություն, մշակույթ, կրոն, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչական գործ, տեղեկատվություն, երիտասարդություն, սպորտ. 
  • պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողով` պաշտպանություն, անվտանգություն եւ ներքին գործեր, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական ծառայություն, ոստիկանություն. 
  • սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողով` սոցիալական ապահովություն, առողջապահություն, բնության պահպանություն, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, բնակարանային շինարարություն.
  • պետական-իրավական հարցերի հանձնաժողով` մարդու եւ քաղաքացու իրավունքներ եւ ազատություններ, ընտրական համակարգ, սահմանադրական փոփոխություններ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, պետական ծառայություն, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, փաստաբանական եւ նոտարական ծառայություն, քաղաքացիական, քրեական, վարչական եւ այլ օրենսդրություն, Երիտասարդական խորհրդարանի կանոնակարգ. 
  •  ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողով` բյուջե, վարկեր, հարկեր, տուրքեր, վճարներ, դրամ եւ դրամաշրջանառություն, ներդրումներ, բանկային համակարգ եւ ֆինանսավարկային կազմակերպություններ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, կապ եւ հեռահաղորդակցություն, առեւտուր եւ ծառայություններ, տարածքային զարգացում, տնտեսության պետական կարգավորում, մասնավորեցում, շուկայական ենթակառուցվածքներ, ձեռնարկատիրական գործունեություն, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական եւ տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր:
  Copyright © "Youth Parliament" 2008 Design By 2Minutes | Project BizNet.am   
Анекдоты, Прикольные Фотки, Смешные Поговорки, БЛОГ, Интересно