-
ՙՁեռնարկատիրական գործունեության վերաբերյալ իրավական ակտերի ուսուցում մարզային երիտասարդությանը՚ ծրագրի շրջանակներում մարզերում կազմակերպվեցին դասընթացներ, պատրաստվեց և հրատարակվեց ձեռնարկատիրական գործունեության իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվական թերթոն, որի նպատակն էր մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում հնարավորինս շատ երիտասարդների ակտիվ ներգրավմանը նպաստող պայմանների ստեղծումը, երիտասարդության շրջանում ոլորտի վերաբերյալ իրավական գիտելիքների լրացումը, տարածումը, ինչը Հայաստանում ՓՄՁ ստեղծման գործընթացի կարևորագույն բաղկացուցիչներից է:
-
Իրականացվել է ՙՄարզային երիտասարդության մասնակցությունը օրենսդրական գործընթացներին՚ ծրագիրը: Ծրագրի իրականացմամբ նպատակ է հետապնդվել խրախուսել մարզային երիտասարդության մասնակցությունը երկրում ընթացող օրենսդրական գործընթացներին` որպես երկրի զարգացման կարևոր նախապայման: Մարզերում արդյունավետ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախագծեր, երիտասարդների կողմից դրանց վերաբերյալ ներկայացվեցին առաջարկություններ և դիտողություններ: Ստեղծվեցին ԵԽ-ի մարզային կառույցները: Այս բոլոր հանդիպումները և քննարկումները լուսաբանվեցին մարզային հեռուստատեսություններով:
-
Ծրագրի շարունակականությունը ապահովվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ֆինանասավորմամբ իրականացվող ԵԽ-ի մեկ այլ ծրագրի շրջանակներում: ՙՔաղաքացիական նախաձեռնության ամրապնդում Հայաստանի մարզերում՚ ծրագրի շրջանակներում ՀՀ Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Արմավիրի մարզերի երիտասարդների հետ քննարկվեցին ՙԿրթության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԲարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԳյումրի քաղաքի վերականգնման մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքների նախագծերը:
-
ՙԵրիտասարդական խորհրդարան՚ ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի, 2007 թ. խորհրդարանական, 2008 նախագահական, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ` մինչ այդ իր անդամների, հայաստանյան տարբեր բուհերի ուսանողների մասնակցությամբ ` մինչ այդ իր անդամների, հայաստանյան տարբեր բուհերի ուսանողների մասնակցությամբ և ՙԸնտրությունը քոնն է՚ ՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ կազմակերպելով սեմինար ուսուցում ընտրական օրենսգրքի, դիտորդի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչներից մի քանիսը որպես թեկնածուներ առաջադրվել են ՏԻՄ և ԱԺ ընտրություններին:
-
2007թ. հունվարին ՙՄարզային երիտասարդության մասնակցությունը ընտրական գործընթացներին՚ խորագրով հեռուստատեսային քննարկումներ կազմակերպվեցին մարզային հեռուստատեսություններով, որին մասնակցում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային երիտասարդական կառույցների անդամները:
-
Երիտասարդական խորհրդարանի անդամները հատուկ ուշադրությամբ հետևել են Հրանուշ Հակոբյանի հեղինակած հակածխախոտային օրենքի քննարկմանը: Իրականացվեցին հակածխախոտային մի շարք միջոցառումներ, այդ թվում մամլո ասուլիսª ՙՀայաստանն առանց ծխախոտի՚ ՀԿ - ների դաշինքի հետ միասին:
-
ԵԽ-ի կողմից իրականացվել են նաև մի շարք մշակութային միջոցառումներ.
-
երիտասարդ նկարիչ-նկարչուհիների, քանդակագործների բազմաթիվ ցուցահանդեսներ, որոնցից մի քանիսը կայացան ԱԺ սրահներում.
-
Ապրիլի 24 ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների կազմակերպած աղավնիների ճախրանքª ի նշան խաղաղության և ամբողջ աշխարհում բռնությունների ու ցեղասպանությունների դեմ երիտասարդների միավորման.
-
Ծիծեռնակաբերդի բարձունքում են երկինք խոյանում երիտասարդ խորհրդարանականների 90 տնկիները, որոնք խնամվում են իրենց իսկ կողմից.
-
ԵԽ-ն իր լուման ներդրեց Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական Ակադեմիայի գրադարանի համալրման գործումª երիտասարդ խորհրդարանականների հավաքագրած գրականության շնորհիվ: Հանձնվեցին շնորհակալագրեր հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված նվիրյալներինª ուսման բարձր առաջադիմության, զինվորական ծառայության մեջ ցուցաբերած օրինակելի վարքի, կարգապահության համար.
-
Երիտասարդ խորհրդարանականների և միջազգային կարգի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի շախմատային հանդիպումը ԱԺ սրահներից մեկում այնքան հետաքրքրեց ավագ պատգամավորներին, որ արդյունքում նրանք ևս հայտնվեցին շախմատի տախտակի առջև.
-
ԵԽ անդամներն իրենց մասնակցությունը բերեցին Շուշիի ազատագրման օրվանը նվիրված` դեպի Շուշի երիտասարդների երթին (Խաչակրաց արշավանք) և ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիրին.
Երիտասարդական խորհրդարանում առանձնահատուկ բնույթ են կրում տոնական միջոցառումները: 2005 թ. տարեմուտի տոնական դիմակահանդեսը դրա վառ ապացույցն է:
-
Երիտասարդական խորհրդարանի անդամներն իրենց մասնակցությունն են բերել բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային ամենահեղինակավոր գիտաժողովների և սեմինարների, մասնավորապես`
Զավարեան ուսանողական միության 100-ամյակին նվիրված համահայկական ուսանողական խորհրդաժողովին,
Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ կանանց միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ՙԿանանց ձեռներեցության պատրաստում՚ դասընթացներին,
-
ՙԵրիտասարդություն, իրականություն, հեռանկարներ՚ խորագրով երիտասարդական համաժողովին,
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն - Փրոջեքթ Հարմոնիի կողմից կազմակերպված ՙՀամայնքային կապեր - Երիտասարդ քվեարկողների մասնակցությունը ընտրական գործընթացներին՚ ծրագրին.
-
Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների Երևանի դպրոցի դասընթացներին.
-
AGBU-ի նախաձեռնած Եվրոպայի հայ երիտասարդների համար փոխանակման և զարգացման սեմինարին.
Հարավային Կովկասի երիտասարդական երկրորդ ֆորումին:
-
ԵԽ մի շարք անդամներ պարգևատրվել են տարբեր դիպլոմներով և մրցանակներով: Ի դեպ, Երիտասարդական խորհրդարանն ինքը նույնպես ունի սահմանված մրցանակներ և արդեն իսկ մի քանի մշակութային և քաղաքական գործիչների արաժանացրել է դրանց: